Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ժիրինովսկին առաջարկել է աշխատանքից հեռացնել գեր պաշտոնյաներին

Ժիրինովսկին առաջարկել է աշխատանքից հեռացնել գեր պաշտոնյաներին
21.01.2014 | 15:23

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Պետդումայից հեռացնել այն պատգամավորներին, որոնց քաշը գերազանցում է 80 կիլոգրամը: Դա վերաբերում է բոլոր պատգամավորներին` անկախ տարիքից: «Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է ավելորդ քաշի դեմ: Ինչո՞ւ մենք պետք է բացառություն լինենք: Մեզ մոտ էլ գիրության խնդիր կա»,-ասել է ՌԼԴԿ առաջնորդը` նշելով, թե որքան վնասակար են առողջության համար շաքարը, աղը, թեյն ու սուրճը:
Դիմելով իր կուսակիցներից մեկին, ում քաշը 98 կիլոգրամ է, ասել է` «Նիհարե՛ք: Ես 108 կիլոգրամ էի, իսկ այսօր արդեն` 98, տարվա վերջին կլինեմ 90»,-հավաստիացրել է նա` օրինակ բերելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, ով օրեր առաջ «առանց շաքարի» օր էր հայտարարել: Ողջունելով Քեմերոնի այդ քայլը՝ նա պատգամավորներին բացատրել է, թե ինչում է կայանում, օրինակ, թեյի, սուրճի, աղի վնասակարությունը. «Շաքարը, աղը, թեյը, սուրճը թույն են: Դրանք բոլորը թմրանյութի թեթև տեսակներ են, ինչը շատերը չգիտեն: Իսկ Քեմերոնի՞ն. Նա շուտով 50 տարեկան կդառնա, բայց ոնց որ երեխա լինի: Ըստ պահանջի հյութեր էլ է խմում, կոնֆետներ էլ է ուտում …»,-ասել է Ժիրինովսկին, ում կարծիքով գիրությունը խանգարում է նաև արդյունավետ աշխատանքին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ